...

ԱԱԾ-ի փոխարեն վտանգավոր հանցագործության բացահայտումը հանձնարարել են ոստիկանությանը

ԱԱԾ-ի փոխարեն վտանգավոր հանցագործության բացահայտումը հանձնարարել են ոստիկանությանը

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանությունից ստացվել է գրություն, որ Հրանտ Ա.Նիկոլ Փաշինյանի լուսանկարի ներքո կատարել է վիրավորանք պարունակող գրառում:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հ. Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատել են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

«ՉԻ». Սա լավագույն ապացույցն է, որ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք դեմ են հեղափոխությանը: Չեն վերանում, էլի, հին ռեժիմի ստրուկները, մնացել են համակարգում ու տորպեդահարում են իշխանության բարեփոխումները:

Ինչպե՞ս կարելի էր այս ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի բացահայտումը հանձնարարել ոստիկանությանը: Այն էլ՝ ոչ թե ոստիկանության գլխավոր ապարատին, այլ տարածքային որևէ ստորաբաժանմանը: Սա պարզ դեմարշ է հեղափոխության դեմ:

Այս հանցագործությունը պետք է հետաքններ ԱԱԾ-ն, մոբիլիզացներ իր ամբողջ ներուժը և բացահայտեր այն ստահակին, որը հաստատ Ալիևի ու Էրդողանի ցուցումով մտել է Փաշինյանի գրառման տակ և վիրավորել մեր ազգընտիրին:

Կարծում ենք՝ ժամանակավրեպ էր Վահե Ղազարյանին ու Աբազյանին գեներալների կոչում տալը: Նրանց նոր ուսադիրները պետք է առկախվեն, թող նախ հանցագործին գտնեն, արժանի պատժի ենթարկեն և միայն դրանից հետո արժանի կլինեն կրելու հեղափոխության գեներալների ուսադիրները:

Ոչինչ, վաղը կառավարության նիստ է, կորոնայի թվերից հետո՝ մինչև սահմանների թեմային հպանցիկ անցնելը, Փաշինյանը ձեր պորտը տեղը կդնի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1001 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ