...

Ադրբեջանի պատասխանը Սեյրան Օհանյանին

Ադրբեջանի պատասխանը Սեյրան Օհանյանին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է. «Շիշը վնասեց մեր երկրի անվտանգությանը, երբ որ «Հայաստան» խմբակցության ղեկավարը նետեց՝ չտիրապետելով իրեն. փուստ արեց»:

«ՉԻ». Ինչ ճիշտն է, ճիշտն է: Բանը եղել է այսպես. Սեյրան Օհանյանը շիշը նետել է Հայկ Սարգսյանի վրա և վրիպել:

Հենց նույն օրը Ալիևը Ադրբեջանի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել և ասել, թե նայեք, այնքան թույլ է Հայաստանը, որ ըսկի մի շիշ էլ չեն կարողանում նետել, եկեք գնանք, դրանց ճամփեքը փակենք, նեղենք:

Ու այդպես էլ արել են: Այսինքն՝ Սեյրան Օհանյանն իր անխոհեմ և ամենակարևորը՝ ծուռ շշանետումով հարված հասցրեց մեր երկրի անվտանգությանը: Էն, որ ադրբեջանցիները հիմա Գորիս-Կապան ճանապարհը վերահսկում են ու իրանցի վարորդներին են կլպում, պատճառը ոչ թե իշխանությունների ապիկար ու ապաշնորհ արտաքին ու ներքին քաղաքականությունն է, այլ վրիպած շիշը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   958 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ