...

Ահավոր սխալ բան ենք արել

Ահավոր սխալ բան ենք արել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն ասել է. «Պուտինի որոշումը ցույց տվեց, թե ինչ սխալ թույլ տվեցինք 1994-ին, երբ չճանաչեցինք Արցախի անկախությունը»:

«ՉԻ». Բա, ասում, թողնում ես, էլի, պրն Թևանյան: Սաղ Լևոնն ա մեղավոր: Հայաստանն էն ժամանակ Ռուսաստանի պես համարյա ատոմային գերտերություն էր, հզոր, պիտի Լևոնը Հ1-ի եթեր դուրս գար, մի հատ պատմական ընտիր էքսկուրս աներ, Լենինի մեյդը փռեր, մանրամասն բացատրեր, որ Ադրբեջանը արհեստական պետություն էր, Լենինն ու Ստալինն են դա սարքել, հետո Վիլսոնի քարտեզները հաներ, հատ-հատ ցույց տար, թե հայերն այսպես կոչված «Ադրբեջան» պետությունում երբվանից են ապրել, որ ադրբեջանցիները նույն հայերն են, պարզապես՝ մահմեդականացված, Հայկ Նահապետի հուշերից մեջբերումներ աներ, վերջում էլ հայտարարեր, որ ելնելով վերոհիշյալ անառարկելի իրողություններից՝ Հայաստանը ճանաչում է Արցախի անկախությունը:

Դրանից հետո Տեր-Պետրոսյանը պիտի գնար կողքի սենյակ, որտեղ նրան սպասելիս կլիներ Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հենց այդտեղ նստեին սեղանի շուրջ ու հայ-արցախյան բարեկամության և փոխօգնության միջպետական պայմանագիր կնքեին: Դա միջազգային հանրությանն ուղղված անթաքույց նամյոկ կլիներ, որ եթե մեկը հանկարծ շշկռվի, Արցախի դեմ թեկուզ մի թթու խոսք էլ ասի, կդնենք, կփրթենք, կթափենք սաղին: 

Վերջացավ, գնաց: Ի՞նչ էր անելու միջազգային հանրությունը: Նվնվալու էր: Քլինթոնը շատ-շատ հայտարարեր, որ փակում է հայ-ամերիկյան համալսարանն ու 5 տարի Գրին-քարտ չի տալու հայերին: Ելցինը վշտից կսկսեր խմել, բայց ուզած-չուզած, պիտի հաշտվեին նոր իրողությունների հետ, մանավանդ, որ Գլենդեյլի ավագանին շտապ հրավիրած նիստում ճանաչելու էր Արցախի անկախությունն ու փաստի առաջ կանգնեցներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: 

Ափսոս: Արա´, էս ի՞նչ սխալ ենք թույլ տվել: Սաղ մեր ձեռն էր, է´: Դուք չգիտեք, հետո՝ 1998-ին, Քոչարյանն ուզում էր ճանաչել Արցախի անկախությունը, ուղղակի հայերենից բեսամբ կաղում էր, որ Հ1-ի եթերում ուղերձով դիմեր համայն հայությանը: Մինչև սովորեց, արդեն նախագահության 10 տարին ավարտվեց:

Հազար ափսոս: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1382 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ