...

ԱԺԲ vs ՀՅԴ՝ հաշիվը 1:1 է

ԱԺԲ vs ՀՅԴ՝ հաշիվը 1:1 է

ԱԺԲ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է. «Քիչ առաջ Ազատության հրապարակում հերթապահող ԱԺ Բևեռի աջակիցներին են մոտեցել ՀՅԴ երկու անդամներ, որոնցից մեկը Իգոր Սարգսյան անուն ազգանունով և պահանջել են վերականգնել Ֆրանսիայի հրապարակում իրենց տեղադրած Արցախի դրոշը, որն այսօր առավոտյան Բևեռի աջակիցները ներկելու միջոցով վերածել են Հայաստանի դրոշի։ Նրանք սպառնացել են, որ հակառակ դեպքում կես ժամ հետո կվերադառնան և հաշվեհարդար կտեսնեն։ 

Տեղեկացնում ենք, որ եթե ոստիկանությունը չկանխի Բևեռի աջակիցների նկատմամբ նախատեսվող բռնությունը, ապա դրա դեմ ինքնապաշտպանության իրավունքի հիման վրա կլինի համարժեք պատասխան»:

«ՉԻ». Ինչ-որ մեկի երազը գրելիս մեր ֆանտազիան չի հերիքի նման սյուժե ներկայացնել: Անեկդոտի պես, երբ մեկն ընկերոջն ասում է՝ քել, գնանք էն մայթին կանգնած տղային խփենք: Ասում է՝ բա որ ինքն էլ մեզ խփի՞: Սա էլ զարմացած ասում է՝ բայց մենք իրան ի՞նչ ենք արել:

Հիմա ԱԺԲ-ն է՝ գովազդային արշավի շրջանակներում ոստիկաններին ասում է՝ եկեք, մեզ պաշտպանեք, սպառնում են: Ասում են՝ ի՞նչ է եղել: Թե բա՝ գնացել, դաշնակների տեղադրած դրոշն ենք ներկել:

Բա որ ասում ենք՝ քաղաքական դաշտը կլոունադայի են վերածել: Վիլսոնագետները իրենց տխմարությունը չեն էլ թաքցնում: Ինչի՞ եք Արցախի դրոշը ներկել: Արցախի դրոշից խրտնո՞ւմ էիք, կողքը Հայաստանի կամ Կանադայի դրոշ տնկեիք, պրծնեիք: Չէ, ասում են՝ ներկել ենք, որովհետև Արցախը Հայաստան է: Դա արել եք, դաշնակների զայրույթն եք հարուցել, հիմա էլ ոստիկանություն եք խնդրում:

Հ.Գ. Թող դաշնակներն էլ ԱԺԲ-ի դրոշը ներկեն, դարձնեն լրիվ կարմիր: Այ տենց:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3230 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ