...

Դիրքային համառ մարտեր՝ հայրենասիրական բարձունքների համար

Դիրքային համառ մարտեր՝ հայրենասիրական բարձունքների համար

ԱԺԲ-ականները համացանցում տարածում են իրենց համակիրներից մեկի գրառումը, որում ասված է. «Ես Թերեզն եմ՝ «պրիվետռոբ» կլանի լոսիքիսոն։ Երկրպագում եմ ռուսի սապոգը և ատում արևմուտքը։ Իսկ ով չի սիրում ռուսի սապոգը՝ սորոսական է:

Այնուամենայնիվ, ինքնազոհաբար ապրում եմ Շվեյցարիայում, որ տեղացիներին լուսավորեմ, թե որքան քըխ է արևմուտքը և որքան պուպուշ է կայսերապաշտ Ռուսաստանը»:

«ՉԻ». ԱԺԲ vs քոչարյանականներ/ՀՅԴ կռիվները դրոշ-դրոշ ճակատամարտից հետո տեղափոխվել են հումորային հարթություն: Ասա, դուք հումորից ի՞նչ եք հասկանում, ձերը հայրենիք փրկելն ու ծովից ծով Հայաստանի քարտեզ գծելն է: Հումորը թողեք մեզ, դուք իրար ավելի կոնկրետ բաներում մեղադրեք. սպանություններ, ահաբեկչություն, իշխանության զավթում, օտարների սպասարկում և այլն: Փաստերով, բանով: Դա ողջունելի կլինի:

Իսկ առայժմ քոչարյանա-դաշնակցական ուժերին առաջարկում ենք մեր անվճար ծառայությունը՝ ԱԺԲ-ականներին հակահարված հասցնելու համար:

Դուք էլ տարածեք հետևյալ ստատուսը. «Ես Արան եմ՝ «վիլսոնֆորեվըր» կլանի լոսի քռագետը։ Երկրպագում եմ ամերիկացու սապոգը և ատում ռաշիստներին։ Իսկ ով չի սիրում արևմուտքի սապոգը՝ պուտինական է:

Այնուամենայնիվ, ինքնազոհաբար ապրում եմ Կանադայում, որ տեղացիներին լուսավորեմ, թե որքան քըխ է հայկական բանակը և որքան պուպուշ է Ազատ, Անկախ և Միացյալ Նահանգները»:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2252 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ