...

Աջուձախ դիվանագետ են՝ գումարած Տիգրան Ավինյանը

Աջուձախ դիվանագետ են՝ գումարած Տիգրան Ավինյանը

168.am-ը իր «խիստ հավաստի աղբյուրներին» հղում անելով՝ տեղեկացրել է, որ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը արտասահման է մեկնում դիվանագիտական անձնագրով: «Տիգրան Ավինյանն այժմ որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում, իսկ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը ոչ մի կերպ չի տեղավորվում «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի տրամաբանության մեջ»,- գրել է կայքը՝ ընդգծելով, որ արտաքին քաղաքական գերատեսչությունում աջուձախ դիվանագիտական անձնագիր են բաժանում: «Ավինյանի պարագայում, ըստ ամենայնի, այն չեն էլ վերցրել»,- եզրափակել է կայքը:

Աջուձախ դիվանագիտական անձնագրեր են բաժանվում, որովհետև նույն աջուձախի սկզբունքով էլ դիվանագետներ են նշանակում։ Քանի որ մեզ այս պահին «մեծ դիվանագիտություն» էլ պետք չէ (ՔՊ-ական Աղազարյանն էր երեկ պնդել, թե Արցախի հարցում մեզ մեծ դիվանագիտություն պետք չէ), կարելի է այդքան չկարևորել այդ անձնագիրը։ Ինչ վերաբերում է Տիգրան Ավինյանին, ապա կարծես թե վերջինս մեռնող-հարություն առնող միֆական կերպարներից լինի, ընդ որում՝ ոչ առանցքային առաքելությամբ։ Մի քանի անգամ նրան մեկուսացրել են ՔՊ-ից և Նիկոլ Փաշինյանից, հետո ինչ-որ հրաշքով նորից հայտնվել է վստահելիների ցանկում։ Հիմա էլ քաղաքապետի ախորժակ ունի։ Դպրոցի, բուժհաստատությունների ղեկավարների տնօրենների և այլ պետական հիմնարկների ղեկավարների շրջանում է արդեն փոխատեղումներ սկսել։ Բոլորին ասում են՝ Ավինյանի հրահանգն է, հոկտեմբերին քաղաքապետի ընտրություն է լինելու, նա էլ պատրաստվում է։ Թաղապետերն էլ հանձնարարականներ ունեն։ Տղերքը աշխատում են, Ավինյանն էլ դիվանագիտական անձնագրով դրսերում կարևոր բիզնես-առաջարկներ է «կպցնում»։ Մենակ իր համար չէ, Փաշինյանի մերձավորներն էլ ընդհանուր գործի մեջ են։

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1856 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ