...

Ալեն հրեշտակապետը

Ալեն հրեշտակապետը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած ընկերության՝ «Եվրոասֆալտի» հաղթանակները պետական գնումների մրցույթներում շարունակվում են, տեղեկացրել է «Civilnet.am»-ը: Ըստ կայքի՝ երկու տարվա պատմություն ունեցող ասֆալտապատող ընկերությունն արդեն հաղթում է առավել խոշոր մրցույթներում, որոնց պայմանագրերի ընդհանուր գումարն ավելի քան 2,5 միլիարդ դրամ է։ Վերջերս կայացած երկու մրցույթներում էլ ընկերությունը հաղթել է մրցակիցներին՝ ընդամենը 500.000 դրամ պակաս առաջարկ ներկայացնելով։ 

Փաստորեն նախկինում գործող սխեման ժամացույցի ճշգրտությամբ աշխատում է։ Նախկինների ժամանակ էլ նրանց հարազատներն էին շահում մրցույթները։ Վերջիններս նախապես տեղեկանում էին եղած առաջարկներին և վերջում իրենց առաջարկն էին ներկայացնում՝ բնականաբար ամենաէժան տարբերակով։ Հետո անունը դնում էին՝ շահեցին, որովհետև ամենալավ գնային առաջարկն իրենց փաթեթում էր։ Համակարգը կամ խաղի կանոնը նույնն է մնացել, պարզապես հիմա նախկին անունները փոխարինվել են նորերով։ Ասենք՝ Ալենով։ Ի դեպ, այս իմաստով նախկինների կոռուպցիոն էվոլյուցիան ահագին երկար է տևել՝ տասնամյակներ։ Էվոլյուցիայից հետո էլ նրանք հրեշտակի ամբիցիաներ չեն դրսևորել։ Իսկ նորերի կոռուպցիոն էվոլյուցիան լույսի արագությամբ է ընթանում։ Եվ չնայած սրան՝ շարունակում են իրենք իրենց ներշնչել, թե հրեշտակ են, պարզապես այնքան են պայքարել կոռուպցիայի դեմ, որ հրեշտակի թևերը մաշվել-գնացել են։

Գոհար Վեզիրյան 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1636 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ