...

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը փաստ չէ․ իրավապահները լռում են

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը փաստ չէ․ իրավապահները լռում են

«…Պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ, ասենք, ահասարսուռ անուններով հրթիռների միջից կարող է պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա»,- Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա տարեդարձին նվիրված միջոցառմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեն որևէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը։ Հայտնի չէ՝ այս փաստով քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ։ Մարդիկ հարցաքննվե՞լ են, թե՞ ոչ։ Ի վերջո նման բան պատահե՞լ է, թե՞ Փաշինյանը վերստին ցանկացել է խիստ օրիգինալ ելույթ ունենալ՝ բացատրելու, թե որքան կարևոր է կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը պատերազմական վտանգի առաջ կանգնած հասարակությունների համար։ Եթե իսկապես նման բան եղել է, և Փաշինյանը բավարարվում է ընդամենը ելույթի մեջ սա որպես օրինակ օգտագործելով, ապա ակամայից ստանձնում է տեղի ունեցածի պատասխանատվությունը։ Իսկ եթե սա պարզապես հորինված համեմատություն է՝ կոռուպցիայի գիշատիչ բնույթը նկարագրելու համար, ապա վատ է մտածված։ Սա կարող էր մտածել և մանիպուլյացիոն նպատակներով օգտագործել ով ասես, բայց ոչ երկրի առաջնորդն ու գլխավոր գերագույն հրամանատարը։ Առհասարակ, ժամանակն է, որ Փաշինյանը որևէ միջոցառման գնալուց, ֆեյսբուքներում լայվեր անելուց, կառավարության նիստեր վարելուց առաջ մի քիչ պատրաստվի։ Նրա չսինթեզված խոսքն արդեն վտանգավոր է․ այն ամեն անգամ թուլացնում է հասարակության առանց այդ էլ ցածր դիմադրողականությունը։  

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   489 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ