...

Ալենը լավով է փակում տարին

Ալենը լավով է փակում տարին

Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական կարգադրությունն է ստորագրել, համաձայն որի՝ որոշել է․ «ԱԺ պատգամավորներին, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների»։

Կարգադրության մեջ հավելվածները տեղադրված չեն, և անհայտ է գումարի չափը․ այս մասին հրապարակմամբ է հանդես եկել «Հրապարակ» օրաթերթը։

Բա առջևում Ամանորն է, և պատգամավորներին խոզի բդի ու էկզոտիկ մրգերի համար լրացուցիչ գումար է պետք։ Նրանցից շատերը սրտնեղում էին, թե անցած տարի հետպատերազմական սթրեսի պատճառով Ամանոր նշելու սիրտ չեն ունեցել։ Իսկ այս տարի որոշել են նախորդի տեղն էլ հանել, ուստի՝ խայտառակ գնաճի պայմաններում պատգամավորին վայել սեղաններ բացելու փող է պետք։ Վերջին հաշվով՝ իրենք ինչո՞վ են պակաս Ալեն Սիմոնյանից։ Մարդը ամառը վայելեց հունաստանների էլիտար հյուրանոցներում ու փաբերում, 200 հազար ԱՄՆ դոլարանոց ավտոմեքենան պետության փողերով առավ-դրեց տանը, եղբոր ընկերության համար տենդերը վիզ դրեց, հիմա էլ տարին պիտի ամփոփի ու նորը դիմավորի նույն կերպ։ Լավով։ Եվ որպեսզի Ալեն Սիմոնյանին չար աչք ու նախանձ չկպչի, վերջինս գտել է ձևը՝ խրախուսել իր նմաններին, որոնք իրենց գլուխներում հաղթահարել են աղքատությունն ու հասել բարեկեցության ինչ-որ մակարդակի։ Ջհանդամ, թե այդ ճանապարհը պետություն ու հայրենիք չի արժեցել։   

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1588 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ