...

Արսեն Թորոսյանը հերքում է Ալեն Սիմոնյանին

Արսեն Թորոսյանը հերքում է Ալեն Սիմոնյանին

«Ես չգիտեմ, թե ինչու է արվում և ով է անում այդ քարոզչությունը, բայց ընդդիմությունը մանդատներից չի զրկվի։ Սա ընդամենը գործընթաց է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ԱԺ խորհրդի արտահերթ նիստում ընդդիմադիր 33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ որոշման նախագծի քննարկմանը։

Ո՞վ է անում քարոզչությունը. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, բնականաբար՝ վերադասի հետ որոշ ճշգրտումներ անելուց հետո։ Սիմոնյանը հստակ հայտարարել է, որ սա շատ հաճելի գործընթաց է և միաժամանակ օրենքի պահանջն է։ Հիմա որտեղի՞ց Արսեն Թորոսյանին նման վստահություն, որ ընդդիմությունը մանդատներից չի զրկվի։ Գուցե վերադասը իրեն էլ ա՞յլ բան է վստահեցրել։ Ի դեպ, ՔՊ-ամերձ շրջանակները չեն դադարում նեղսրտել, որ կուսակցությունում տարբեր բևեռներ են ձևավորվել, որի ներկայացուցիչները ոչ թե մրցակցում են միմյանց հետ, այլ պարզապես իրար տանել չեն կարողանում։ Մասնավորապես՝ այդ բևեռներից մեկի առաջնորդը Արսեն Թորոսյանն է, մյուսը՝ Սուրեն Պապիկյանը, երրորդը՝ Ալեն Սիմոնյանը, որի հետևորդների ցանկը բավական փոքր է։ Մասնավորապես՝ նրա նախկին գործատուն է՝ Խաչատուր Սուքիասյանը, և վերջինիս հետ որոշակի հարաբերություններ ունեցող համեմատաբար ավագ սերնդի ներկայացուցիչները։ Հիմա ստացվում է, որ Արսեն Թորոսյանը հրապարակային կասկածի տակ է դնում ԱԺ նախագահի հայտարարությունները՝ «ընդամենը գործընթաց» որակելով այն, ինչը Ալեն Սիմոնյանի համար դարձել է կյանքի գլխավոր հարցը։ Վերջում կերևա՝ ով էր ճիշտ կամ առավել ինֆորմացված վերադասի անելիքներից։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1071 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ