...

Алиев спит, служба идет

Алиев спит, служба идет

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 24TV-ի եթերում ասել է. «Մենք չենք կարող ասել, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, որովհետև գոյություն ունի մեկ այլ սկզբունք, այն է՝ տարածքային ամբողջականության սկզբունքը»:

«ՉԻ». Խորհրդանշական է, չէ՞, որ այս մասին հայտարարվում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը, երբ Առաջին նախագահը դեռ 24 տարի առաջ իր խոսքում ասաց. «Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն»:

Էլ ավելի խորհրդանշական է, որ «Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում» արտահայտության անթույլատրելիության մասին հայտարարում է ոչմիթիզականը:

Եվ առավել ևս խորհրդանշական է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի մասին հայտարարում է քայլող դաշնակը: 

Մեկնաբանելու առանձնապես բան չկա. Алиев спит, служба идет: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1779 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ