...

Ամեն ինչ առջևում է

Ամեն ինչ առջևում է

ԵՊՀ ղեկավարությունը համալսարանից հեռացրել է 44-օրյա պատերազմի մասնակից, ուսանող Տարոն Մանուկյանին, որը շուրջ 5 ամիս գտնվում է ազատազրկման մեջ: Տարոն Մանուկյանը ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է:

«ՉԻ». Մի ասեք, թե մեր իշխանություններն ամեն հարցում զիջող են: Այդպես չէ: Ըհը, տեսնո՞ւմ եք՝ ինչ անզիջում դիրքորոշում ունեն ընդդիմադիր ուսանողի հարցում: Մի միլիմետր անգամ չեն ընկրկել: 

Ասենք, հաշվի առնելով բազմաթիվ գործոններ՝ կարելի էր ինչ-որ լուծում գտնել, ժամանակավորապես դադարեցնել Տարոն Մանուկյանի դասընթացները, նրան հեռակա քննությունները հանձնելու հնարավորություն տալ: Մարդու մտքին տեղ լինի: Բայց չէ, հեռացնելուց լավ բան չկա: 

Իսկ Գեղամ Մանուկյանին և ընդհանրապես Տարոն Մանուկյանի համախոհներին խորհուրդ կտանք շատ չընկճվել. մենք դեպք գիտենք, որ մարդուն հեռացրել են համալսարանից, գնացել, քաղաքական կարիերա է արել, ճիշտ է, Հայաստանի ու Արցախի համար աղետալի հետևանքներով: Հուսով ենք, Տարոնն ավելի արդյունավետ կաշխատի: Իսկ որ աշխատելու է, սովորելու է, կասկած չկա:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   401 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ