...

Եվրոզուգարան

Եվրոզուգարան

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը որոշել է 150 մլն դրամ ծախսել բուհի զուգարանների վերանորոգման վրա։

ՀՀ ֆինանսների նախարարության gnumner.am կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, վերանորոգվելու են թվով 30 սանհանգույցներ: 

«ՉԻ». Հա, ի՞նչ: Կարող է, զուգարանակոնքերը չժանգոտվող ոսկուց են, հետո ամեն այցելուի անհատական մոտեցում է ցուցաբերվելու: 

Սանհանգույցների ավտոմատիզացված սարքերը հաշվի են առնելու այնտեղ մտնողի... նու, մարմնի տարբեր չափսերը, ըստ այդմ՝ բաց թողնվող ջրի ծավալը: 

Շատ հնարավոր է, ներսում տեսագրող սարքեր էլ տեղադրեն: Բայց դա արդեն պիտի զգուշացնող ցուցանակով լինի: 

Մի խոսքով, թանկ չի: Էլ չշահարկեք: Նույնիսկ տուրիզմի համար լավ հեռանկարներ են բացվում: Օրինակ՝ էն խեղճ Նաստյա Իվլեևան կարող է այնտեղ «մերկ երեկույթներ» կազմակերպել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   391 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ