...

Հիշել են

Հիշել են

Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.  «ԵՊՀ-ն այս օրերին ստեղծված դժվարին իրավիճակում հարկ է համարում մեկ անգամ ևս բոլոր սովորողներին ու աշխատողներին հիշեցնել ՀՀ օրենսդրության, ԵՊՀ ներքին իրավական ակտերի պահանջները՝ կոչ անելով չխախտել կրթության սահմանադրական իրավունքը և պահպանել բուհի ինքնակառավարման սկզբունքը»։

«ՉԻ». Ավելի պարզ լեզվով ասած, ԵՊՀ ղեկավարությունը զգուշացնում է դասախոսներին և ուսանողներին, որ խելոք մնան, հեռու մնան հանրահավաքներից, իհարկե, ընդդիմադիր հանրահավաքներից, ակցիա-բան չանեն, քարոզչություն չանեն:

Արդեն մոռացել են, թե ինչպես էին 2018-ի հեղափոխության օրերին մի համալսարանից մյուսը թռչկոտում, լսարաններ մտնում, դասադուլի և գործադուլի կոչեր անում: Իրենց կարելի էր: 

Կամ էլ այն ժամանակ կրթության սահմանադրական իրավունքները և բուհի ինքնակառավարման սկզբունքները դեռ ուժի մեջ չէին մտել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   323 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ