...

Անդաստիարակների յիշատակարանը

Անդաստիարակների յիշատակարանը

ՀՅԴ անդամ, Հայաստանի ազգային սկաուտական շարժման ներկայացուցիչ Բագրատ Եսայանը Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված ստատուս է գրել, որում մասնավորապես նշել է. «ԻՆչի՞ ընտրվեցիր նախագահ, եթե չէիր տեսնում Արցախում հաղթելու ու ՄԻԱՑՈւՄ-ը իրական դարձնելու ճանապարհը, ու դիվական ուղեղիդ ծալքերում փայփայում էիր մի օր «արցախցին պետք է անվտանգ ապրի իր հողի վրա, թեկուզ ադրբեջանի կազմում» թեզը բարձրաձայնելու փափագը»:

Մենք այդպես հասկացանք, որ վերջին 120 տարում ՀՅԴ կարկառունները մսխել են ոչ միայն Հայաստանի տարածքները, այլ նաև տարրական դաստիարակության վերջին նշույլները: Տոտալիտար աղանդներում երևի ընդունված է իրար դիմել դու-ով, արա-ով, ընկերով, այ տղա-ով, անունները՝ փոքրատառով... 

Չենք կարող ասել, թե հատկապես որ գաղտնի շրջաբերականից հետո են սրանք անպատկառության և անդաստիարակության նոր մակարդակի բարձրացել, բայց, քանի որ Հայաստանը միացել է Եվրախորհրդին և որոշակի պարտականություններ է վերցրել, այդ թվում՝ հարգել Հայաստանում գործող աղանդների իրավունքները, պիտի հանդուրժող լինենք, ժողովուրդ ջան: 

Բայց քանի որ Նաիրի Հունանյանի հոգևոր եղբայրը Տեր-Պետրոսյանի անունը լսելիս հերթական հոգեխանգարմունքի մեջ է ընկել և նույնիսկ հարցեր է տալիս, մենք մի հատված ներկայացնենք գեներալ-մայոր Ստեփան Ղորղանյանի հուշերից, երբ դաշնակները Ղարսը հանձնելուց հետո գնացել էին Գյումրի՝ Ալեքսանդրապոլի կապիտուլյացիան թուրք հրամանատար Կարաբեքիր փաշայի հետ ստորագրելու:

Մեջբերում ենք.

«Կարաբեկիր փաշան շատ զգոյշ և կորեկտ, կրկնեց այն բոլորը, ինչ որ ասել էր մինիստր Արարատեանին և աւելացրեց, դարնալով պ. Խատիսեանին. Բայց և այնպէս, երբ ես լսեցի, որ դուք, Ձեր կառավորութեան յատուկ յանձնարարութեամբ գնում էք Եւրոպայ, ես Էրզերումից յատկապէս եկայ Տրապիզօն: Ես յայս ունէի, տեսնելու Ձեզ հետ և հաւատում էի, որ մենք կարող ենք գալ մեր դարաւոր վէճի մասին մի որոշ համաձայնութեան: Բայց դուք, ժպտալով ասաց թիւրքաց զօրաւարը, խորշեցիք Անատօլիայի գեղածիծաղ ափերից և ես ստիպված էի արշաւելու դէպի Ձեր սահմանները...

Բայց Թիւրքիայի ազգային մեծ ժողովը ոչ մի նվաճողական միտումներ չունէր և սպառելով դիւանագիտական միջոցները, նա վճռեց զինվորական ցոյց կատարել Ձեր սահմաններում, յոյս ունենալով գէտ դորանով ստիպելու Ձեզ, Սևրից անջատ, մեզ հետ բանակցելու: Բայց, շեշտեց և երկարացրեց հրամանատարը, ուղղահայեաց դիմելով մեր երեքիս,- երբ իմ բանակի առաջաւոր մասերը, մի քանի հարիւր հոգուց բաղկացած, երևացին Ձեր սահմանների բարձրավանդակներում, դուք դատարկեցիք Օլթիից մինչև Կաղզման և Սարիղամիշ»:

Կարաբեքիր փաշան այստեղ բավական անկեղծ դաշնակներին խելք է բացատրել: Ասել է՝ ձեզ առաջարկեցինք էդ ձեր ցնորքներից հրաժարվել, մեր հետ նորմալ հարաբերություններ հաստատել, ծովից ծովն ու Սևրը մի կողմ դնել, բայց ձեր գլուխը չմտավ, մերժեցիք, դե հիմա խելոք, սուս ու փուս ստորագրեք Հայաստանը հանձնելու բարաթը: 

Հիմա հարց ենք տալիս այս նույն սկաուտներին ու դաշնակներին. «ԻՆչի՞ էիք Հայաստանում իշխանության գալիս ու գոռում Միացյալ Հայաստանի մասին, եթե չէիք տեսնում թուրքերին հաղթելու ու ՄԻԱՑՅԱԼ-ը իրական դարձնելու ճանապարհը: Ինչի՞ էիք Հայաստանի Հանրապետության տարածքը դարձրել առևտրի ու սակարկության առարկա: Ինչի՞ Հայաստանը հանձնելուց հետո չվերացաք պատմության էջերից, այլ փորձում եք ավարտին հասցնել այն, ինչ չկարողացաք 1920 թվին»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3421 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ