...

Խճճվել են իրենց պրոպագանդայի մեջ

Խճճվել են իրենց պրոպագանդայի մեջ

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը կարծիք էր հայտնել, որ Դաշնակցության գործունեությունը պետք է դադարեցվի։ «Հրապարակի» հետ զրույցում նա ասել էր, թե դրա «իրավական հիմքն» այն է, որ երբ 1998-ին ՀՅԴ գործունեությունը կասեցնելու որոշումը չեղարկվել է, «Կուսակցությունների մասին» օրենքով՝ ՀՅԴ-ն պետք է գործունեությունը վերսկսեր համագումար անցկացնելուց հետո, ինչը չի արել։

«Այո, Դաշնակցությունը պետք է դադարեցնի իր գործունեությունը, որովհետև հայակործան կազմակերպություն է, և դա ես չեմ ասում, դա ասել են իրենց շատուշատ ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ հայտնի մարդիկ»,- ասել է Հակոբ Ասլանյանը։

Իշխանական քարոզիչները պատգամավորի այս խոսքերը լավ տարածում էին, շեյրում, սրտիկում, ջան ասում: 

Բայց երբ Լևոն Տեր-Պետրոսյանը որդեկորույս Գայանե Հակոբյանին կալանավորելու որոշման համար քննադատեց իշխանություններին, էս նույն քարոզիչները հիմա էլ գրում ու տարածում են, թե սա այն Տեր-Պետրոսյանն է, որ ժամանակին ահաբեկչական գործունեության մեղադրանքներով ՀՅԴ անդամներին բանտերն էր լցնում, բա ինքն ինչի՞ էր նման բան անում: 

Այսինքն, երբ պետք է, հատկապես ՀՅԴ-ին քննադատելիս, ասում են՝ Առաջին նախագահը ճիշտ է արել, որ ՀՅԴ-ն փակել է, երբ էլ պետք է, ասում են՝ ՀՅԴ-ին բանտերն է լցրել: Բերում, ահաբեկչության համար դատապարտված դաշնակներին համեմատում են պատերազմում զոհված զինվորի ծնողի հետ: 

Բա մեկն էլ գրել է, թե էս էն Լևոնն է, որ բացարձակ իշխանություն ունենալու համար զինաթափեց ՀԱԲ-ը: Մենք չենք զարմանա, եթե սրանք մի օր էլ Առաջին նախագահին մեղադրեն 1998-ին չարտոնված հանրահավաքներ կազմակերպելու, կամ Ադրբեջանին տարածքային պահանջներ ներկայացնելու մեջ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   584 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ