...

Յոնջայի յեղափոխականն է լավը

Յոնջայի յեղափոխականն է լավը

Երեկ ուշ երեկոյան ահազանգ էր ստացվել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է դրված: Ինչպես հետո պարզվեց, ահազանգը կեղծ էր, թեպետ ԱԻՆ-ի համապատասխան ծառայությունները անհրաժեշտ աշխատանքներ են իրականացրել, տեղզննում կատարել: 

Բայց սա չէր էականը: Այլ արձագանքները: Մտնում, սոցցանցերում կարդում ես այս լուրի ներքո արված գրառումները, ու հերթական անգամ համոզվում ես, թե ազգովի ինչ կեղտի մեջ ենք:

Շատերն ափսոսանք են հայտնում, որ ահազանգը կեղծ է եղել, մարդիկ կան, որոնք գրել են, թե շամպայն էին պատրաստել դա նշելու համար և այլն... զառանցանքները շատ են:

Բայց ի՞նչն է հետաքրքիր. նման գրառում անողների մեծամասնությունը դաշնակ-մաշնակ է. դա երևում է նրանց պրոֆիլներից, մեծ բեղերից, մաուզեր-խանչալների նկարներից, ՀՅԴ լոգոներից և քիչ մը այլ հայերենից: 

Հատուկենտ իշխանամետներ էլ կային, աժբ-մաժբ... բայց ավելի քիչ:

Ու էս դաշնակների էջերն ենք մտնում. տեսնում ենք, որ իբր ահավոր ծանր են տանում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահը, տեսեք՝ մարդուն սպանեցին, բռնապետություն, ահաբեկչություն և այլն, բայց ձեռի հետ էլ ցավ են հայտնում, որ իրենց համար տհաճ մարդուն չեն սպանել: 

Սուրեն Սուրենյանցը Արմեն Գրիգորյանի մահվան վերաբերյալ գրառում է արել, ընդգծել, որ դատաիրավական համակարգը մնացել է նույնը, բավական կոռեկտ, նորմալ տեսակետ է հայտնել, բայց այդ բեղավոր և հայտնի դաշնակներից մեկը՝ դաստիարակությունը թողնելով 19-րդ դարում, քֆուրներով թռել է երեսին: Մտնում ես էջը՝ կայֆեր է բռնում Առաջին նախագահի տանը ռումբի վերաբերյալ ահազանգի շուրջ: 

Այսպիսին է մեր քաղաքական դաշտը: Յոնջայի դաշտը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1120 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ