...

Անդո ջան, իսկ եթե այսպես

Անդո ջան, իսկ եթե այսպես

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ոստիկանություն չհրավիրվելու և չտուգանվելու համար պետք է չգրել, որ իշխանական թիմում հիմնականում հիմարներ են հավաքված (դա կարող է դիտարկվել որպես պետական գաղտնիքի բացահայտում և հաստատ կտուգանվեք խուճապ տարածելու համար)։ Այդ նույն միտքը կարելի է այլ կերպ ներկայացնել։ Օրինակ՝ կառավարությունում կան նաև խելացի մարդիկ»:

«ՉԻ». Ինչո՞վ այս օրերին պետք է զբաղվի Քոչարյանի գրպանում գտնվող, իրեն հարգող քաղաքագետը: Իհարկե, չի զբաղվելու պատերազմը վերլուծելով, միջազգային հարաբերությունների վերաբերյալ հրապարակումներ անելով: Պետք է ուղեցույց տա, թե ինչպես կարելի է չդադարեցնել խառնակչություններ տարածելը և միաժամանակ չտուգանվելով՝ քամուն չտալ Քոչարյանի փողերը:

Նույն տրամաբանությամբ կարելի է ուղեցույց տալ, թե ինչպես է պետք գրել Քոչարյանի մասին, որպեսզի նրա փաստաբանները հայցեր չներկայացնեն:

Օրինակ՝ կարելի գրել. Հյուսիսային պողոտայում կան շենքեր, որոնք չեն պատկանում Քոչարյանին:

Կամ. Քոչարյանը մեղավոր չէ, որ չգիտի Հայր Մերը: Խորհրդային շրջանում Ղարաբաղի դպրոցներում դա չեն անցել:

Աֆրիկայի առյուծները իրենց երախտիքն են հայտնում, որ ամբողջովին չեն սպանվել:

Սեդրակ և Լևոն Քոչարյանները բացառիկ տաղանդավոր գործարարներ են, գրեթե Իլոն Մասկի մակարդակի և դրա արդյունքում են միլիարդներ կուտակել: Քոչարյանը ընդհանրապես կապ չունի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1371 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ