...

Անմեղսունակության չեմպիոնատում

Անմեղսունակության չեմպիոնատում

«Երբ թվում է, թե ընդդիմությունն այլևս ուժասպառ է ու չի կարող երկնել մի նոր քաղաքական հիմարություն, հանկարծ ընդդիմությունը մեզ բոլորիս հերթական անգամ զարմացնում է և վերստին վերանվաճում քաղաքական անմեղսունակության Էվերեստը»,- այսպես է արձագանքել ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընդդիմության՝ Փաշինյանի ստորագրած բոլոր փաստաթղթերը չեղարկելու հայտարարությանը։ 

Ընդդիմության դեպքում մի կերպ կդիմանանք։ Մեծ հաշվով՝ նրանցից որևէ բան կախված չէ։ Բայց երբ նույն տրամաբանությամբ Հայկ Կոնջորյանի խմբակցությունը կամ իշխանությունն է գործում՝ արդեն մտահոգիչ է։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի ամեն ելույթից հետո մտածում ենք՝ վերջ, սա արդեն վերջն է, էլ ավելի ահավոր ելույթների ականատես չենք լինի։ Բայց ամեն անգամ զարմանում ենք, թե ինչպես կարելի է հայտնվել Էվերեստի գագաթին ու այնտեղից մատ, հարկ եղած դեպքում նաև ուրիշ բան թափ տալ։ Եվ այս «վերանվաճումները» չեն դադարում։ Երկու կողմերն էլ այս իմաստով լավ մարզավիճակում են։ Իրար արժանի մրցակիցներ են։

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1165 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ