...

Իսկ կեղծ պատարագների մասնակիցների համար զեղչեր չկա՞ն

Իսկ կեղծ պատարագների մասնակիցների համար զեղչեր չկա՞ն

Այսուհետ ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացնելու համար այդ կուսակցության անդամները ստիպված կլինեն վճարել 500 հազար, իսկ անկուսակցականները՝ 1,5 միլիոն դրամ։

«ՉԻ»․ Սա, համաձայնվեք, կուսակցության «օբշչակը» համալրելու բավականին արդյունավետ միջոց է, թեև ակնհայտորեն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Օրինակ՝ եթե որևէ ՔՊ-ական որոշի ցուցակում ընդգրկելու հայտ ներկայացնել, Նիկոլ Փաշինյանը կարող է նրան նախապես վռնդել կուսակցությունից, կես միլիոնի փոխարեն մեկուկես միլիոն «քերել» ու հաջորդ օրը նորից ընդունել կուսակցության շարքերը։ Կամ՝ որևէ անկուսակցական կարող է մեկ միլիոն դրամով ընթրել Աննա Հակոբյանի հետ, դառնալ ՔՊ-ական ու վճարել ընդամենը կես միլիոն։ Էլի՛ նույն թիվը կարժենա, բայց՝ արդեն «հաջողակ» տիտղոսով։

Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե իբր այս կարգը ոտնահարում է շարքային կուսակցականների իրավունքները, որովհետև նրանք կարող են նաև բազմաթիվ արժանիքներ ունենալ, բայց կես միլիոն դրամ չունենալ, ապա դրանք ընդամենը մանիպուլյատիվ շահարկումներ են։ Նախ՝ եթե որևէ մեկը կես միլիոն դրամ չունի, ուրեմն աղքատությունը նրա գլխում է, և երկրորդ՝ եթե մարդը ՔՊ-ական է դարձել, բայց չի հարստացել, ուրեմն՝ մեծ հավանականությամբ, կատարյալ ապուշ է, որովհետև ուրիշ էլ ինչի՞ համար պիտի անդամագրվեր այդ ուժին։ Հարց է ծագում՝ որպես ի՞նչ պիտի ՔՊ ցուցակում ընդգրկվեն մարդիկ, որոնց գլուխներում աղքատությունից բացի ոչինչ չկա։

Հ․Գ․ Կարելի էր նաև հատուկ սակագներ սահմանել, օրինակ, նախկին ՀՀԿ-ականների, նախկին ԲՀԿ-ականների կամ նախկին դաշնակների համար։

ՎԱՐԿԱՆԻՇ

   134 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ