...

Գլխավոր դատախազն ընդամենը «հիշում է և պահանջում»

Գլխավոր դատախազն ընդամենը «հիշում է և պահանջում»

Դատախազության 2023 թ․ գործունեության քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ պահանջ է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված 7 անձանցից հօգուտ պետության բռնագանձել 25 միավոր անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, մասնակցություն 16 իրավաբանական անձում, 4 միլիոն դոլարի ավանդ, 10 միլիարդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք և 35 միլիարդ դրամ։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Քոչարյանի փաստաբանները հեշտությամբ այդ ունեցվածքը չվերադարձնելու պատրվակ կգտնեն․ կասեն «մեր պաշտպանյալը խուրդա չունի», և վերջ։ Զավեշտն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազը որպես 2023 թ․ գործունեություն է ներկայացրել․․․ պահանջը։ Մարդուն հարցնում են՝ «հաշվետու տարում ի՞նչ ես արել», ասում է՝ «ահագին բան եմ պահանջել»։ Այսինքն՝ եթե 10 անգամ ավելի շատ պահանջած լիներ, կստացվեր, որ 10 անգամ ավելի շա՞տ է աշխատել։ 

Իսկ եթե այդ պահանջը հիմնավոր է, ապա հասկանալի է, չէ՞, որ պետության ղեկավարը չէր կարող «անփութությամբ» կամ «իրենից անկախ պատճառներով» մի քանի հարյուր միլիոն դոլար ունենալ, խոսքը համակարգված կոռուպցիայի մասին է, ինչը ենթադրում է ոչ միայն վնասի փոխհատուցում, այլև քրեական պատասխանատվություն։ Թե՞ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ոչ թե արդարադատությունն է հետաքրքրում, այլ վերահսկելի «տիտղոսակիր ընդդիմության լիդեր» ունենալը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   386 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ