...

Աննախադեպ խաղաղության գինը

Աննախադեպ խաղաղության գինը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է. «Մենք Հայաստանի համար փակել ենք օդային տարածքը երրորդ երկրներ թռիչքների համար։ Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ սադրանքները շարունակվում են: Եթե դրանք չդադարեցվեն, ապա մենք այլ միջոցներ կձեռնարկենք»:

«ՉԻ». Սադրանքն էլ ո՞րն է. Երևանում բացվել է «Նեմեսիս» գործողության հայ վրիժառուների հիշատակին նվիրված հուշարձան: 

Այսինքն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, խաղաղության դարաշրջան բացելու գործընթացն արդեն հասցրել են նրան, որ նույնիսկ արձան դնելն են շատ համարում ու դրանով պայմանավորում օդային ճանապարհի բացել-չբացելը:

Իսկ մի ժամանակ այնպիսի արտաքին քաղաքականություն էինք տանում, որ Թուրքիան իր օդային և ցամաքային ճանապարհները բացելու համար ընդամենն առաջարկում էր Արցախի կողքի շրջաններից գոնե մի հատ սիմվոլիկ գյուղ, տարածք վերադարձնել Ադրբեջանին: 

Մի քանի տարում հաջողացրեցին անհավանականը դարձնել իրականություն. Հայաստանի փոխարեն Թուրքիան է դարձել պահանջատեր: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   294 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ