...

Դուք ձեզանից խոսեք

Դուք ձեզանից խոսեք

Հուլիսի 11-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեսպանների 13-րդ համաժողովի փակման արարողության ժամանակ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասել է. «Թեև կարգավորման գործընթացում մեր երկխոսությունը երկկողմ է, բայց ամբողջ Հարավային Կովկասի կայունության համար բոլորս պետք է քայլ անենք։

Այս հարցում Հայաստանը մի քիչ ավելի վճռական, մի քիչ ավելի խիզախ պետք է լինի։ Պետք է հրաժարվի ձգձգելու մարտավարությունից»:

«ՉԻ». Ոնց որ թե Չավուշօղլուին զեկուցել են, որ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը 500 անգամ հեռախոսազրույց են ունեցել: Քցել-բռնել է, որ ինչ-որ շատ է: Բայց ինչի՞ց է որոշել, որ Հայաստանն է ձգձգում:

Թող այդ հեռախոսազրույցների քաղվածքները հանեն, ստուգեն. կարող է պարզվի, որ թուրքական կողմն ավելի շատ է զանգել: Ուրեմն՝ թուրքերն են ձգձգում:

Թե չէ մնացած հարցերում Հայաստանը լավ էլ վճռական է ու խիզախ: Հենա, տեսեք՝ ինչ վճռականորեն են Բերձորի ժողովրդին հանում, ինչքան խիզախություն կա Աղավնոն օր առաջ դատարկելու հարցում: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1177 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ