...

Սադրիչ լռություն

Սադրիչ լռություն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեսպանների 13-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է. «Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին՝ հետագա «սադրանքների» անթույլատրելիության մասին... Մեր երկիրը ոչ մի երկրի թշնամի չէ»:

«ՉԻ». Տեսնես՝ Հայաստանը էս քանի օրը ի՞նչ սադրանքներ է արել: 

Դաշնակցությունն ու «Հայաստան» դաշինքի պատգամավորները մարզերում հանդիպումներ են ունեցել: Մեր լրագրողներից մեկի մուտքը Արցախ թույլ չեն տվել. ասել են, որ մենակ վարորդն ու օպերատորը կարող են մտնել: Աղավնոյում արդեն դպրոցի պարագաներն են այրում: Բայց սրանք մեծ վերապահումներով կարելի է սադրանք համարել:

Գուցե թուրք գործիչը նկատի ուներ Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակած ժամանակավոր կառավարության ցա՞նկը: Ախր շատ սադրիչ ցանկ էր: Նույնիսկ Պարյուր Հայրիկյանը գովեց Րաֆֆի Հովհաննիսյանին, ասաց՝ գործից հասկանում է: 

Բայց ամենահավանականն այն է, որ Հայաստանը ձեն չի հանում: Ու այդ լռությունը սադրիչ բնույթ է կրում: Հող են տալիս, գյուղ են հանձնում, ինչ-որ անհասկանալի մոդուլային անցակետ են դնում Մեղրիի կողմերը, մի խոսքով՝ մեր հարևան-բարեկամ երկրները ինչ անեն, չանեն, մերոնք լռում են: Այդ լռությունից էլ սադրվում են կողքի երկրում: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1348 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ