...

Անվճար համոզմունք

Անվճար համոզմունք

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է որակյալ և նորմալ տրանսպորտ ունենալ Երևանում առանց ուղեվարձը թանկացնելու, ասել է. «Ես ունեմ ներքին իմ համոզմունքը, որ Երևանի տրանսպորտը գոնե 3-5 տարով կարող է լինել անվճար, և մենք գումարի տեղն ասում ենք»:

«ՉԻ». Նախկին թաղապետի ներքին համոզմունքը այնքան էլ ժողովրդական չէ: Լավ չի: Օրինակ՝ մենք ներքին համոզմունք ունենք, որ տրանսպորտը Երևանում կարող է 10-15 տարով անվճար լինել: Մենք ժողովրդին շատ ենք սիրում, դրանից պակաս չի կարող լինել:

Ու սա դեռ չենք խոսում էն մեր ամենահզոր ներքին համոզմունքի մասին, որ տրանսպորտը կարող է ցմահ անվճար լինել: Ոնց որ Թուրքմենիայում: Այնտեղ լիքը բան անվճար է: Ինչի՞. որովհետև Թուրքմենբաշին ներքին համոզմունքները կյանքի է կոչում: 

Իսկ թե ինչ ներքին համոզմունքներ ունենք, որ աշխատավարձերը կարելի է բարձրացնել առնվազն 20 անգամ, դա կիմանաք առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   236 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ