...

Անընդհատ խաբել հնարավոր չէ

Անընդհատ խաբել հնարավոր չէ

Իշխանական լրատվամիջոցներում մի ձայնագրություն է հրապարակվել, որտեղ Ռոբերտ Քոչարյանն իբր հեռախոսազրույց է ունենում ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ: 

Այս առթիվ Ռոբերտ Քոչարյանը գրել է. «Այդ կեղտոտ և էժանագին կեղծիքը պատրաստվել է նեյրոցանցերի տեխնոլոգիաների կիրառմամբ: Իմ վերջին հեռախոսազրույցը Պուտինի հետ եղել է 2021 թվականի ապրիլին, երբ այցով գտնվում էի Մոսկվայում, և խոսակցության թեման եղել է իրավիճակը Արցախում: Ակնհայտ է, որ այս կեղծիքի՝ հենց այս պահին հայտնվելը կապված է Արցախում ողբերգական իրադարձությունների և ինձ գալիք քաղաքական գործընթացներում չեզոքացնելու հետ»:

«ՉԻ». Որոշ մեդիափորձագետներ արդեն նշել են, որ ձայնագրությունը ֆեյք է, բավական ապաշնորհ կերպով է սարքվել:

Բայց հարցը դա չէ: Ասենք թե՝ ձայնագրությունն իրական է, Ռոբերտ Քոչարյանին դավաճան ու գործակալ հանեցիք, տարաք, կախեցիք, գնդակահարեցիք, դա արդարացնելո՞ւ է ձեր արածը: Եթե ոչ հանրության առջև, ապա գոնե պատմության:

Ձեր բերած ամեն աղետից հետո հրապարակ եք նետում Քոչարյան, նախկին, թալանչի... թեմաները, կարծես 2018-ից հետո իրենք են իշխանության եղել, այլ ոչ թե դուք: Այս աղետների համար պատասխանատվությունն անընդհատ ուրիշների վրա բարդելու վերաբերյալ Աբրահամ Լինկոլնը մի խելոք բան է ասել. «Ժողովրդի մի մասին որոշ ժամանակ կարելի է խաբել, ամբողջ ժողովրդին էլ կարելի է որոշ ժամանակ խաբել, բայց ամբողջ ժողովրդին անընդհատ խաբել հնարավոր չէ»:

Մտածեք ձեր մասին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   469 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ