...

Ձերը պոլ-դյույմանոց նախագիծն է

Ձերը պոլ-դյույմանոց նախագիծն է

Լրագրող Սևակ Հակոբյանը գրել է. «Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին մի քանի ժամով գնաց Իրանի Իսլամական Հանրապետություն: Բայց ուշագրավը գիտե՞ք որն է. Նիկոլը փիարվեց Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած ու կառուցած գազամուղի վրա։ Մինչ Նիկոլենք ժամանակին հայտարարություններ էին տարածում, թե «Քոչարյանը Մեղրին հանձնում է», Ռոբերտ Քոչարյանը տարածաշրջանային մեծ նախագիծ էր իրականացնում՝ Իրան-Հայաստան գազամուղն էր կառուցում»:

«ՉԻ». Էդ երբվանի՞ց պոլ-դյույմանոց տրուբեն դարձավ մեծ նախագիծ, էն էլ՝ տարածաշրջանային: 

Մի թեթև քոչարյանականներին և ոչ միայն նրանց հիշեցնենք, թե բանը ոնց է եղել: Գազատարի նախագիծը շատ ավելի վաղուց է եղել, քան՝ Քոչարյանն այստեղ ԺԵԿ-ի տեղեկանք կհաներ: 

Ու դա իսկականից տարածաշրջանային նախագիծ էր, նախատեսվում էր Իրանից Հայաստան 1200 միլիմետր տրամագծով գազամուղ կառուցել, որը թույլ կտար Հայաստանին գազի տեղափոխման տարանցիկ երկիր դառնալ, այստեղով գազը արտահանել Վրաստան, հետո՝ Եվրոպա:

Բայց, քանի որ Ռ. Քոչարյանը... դե, գիտեք, քաջ, դուխով մարդ է, Պուտինի մի հատ թարս հայացքից հետո ստիպված համաձայնվեց 700 միլիմետրանոց գազամուղի կառուցմանը: Իսկ այդ տրամագծով գազամուղով հնարավոր է ներկրել այնքան գազ, ինչքան Հայաստանն է սպառում, ոչ ավել: Ընդամենը տարեկան 2 միլիարդ խորանարդ մետր գազի թողունակություն ունի գազամուղը: Այսինքն՝ դրանով գազ չես կարող արտահանել այլ երկրներ: 

Ու սրա անունը դրել են տարածաշրջանային մեծ նախագիծ: Մի քիչ էլ մնա, աշխարհաքաղաքական մեծագույն նախագիծ կսարքեն: 

Հ.Գ. Տարածաշրջանային մեծ նախագիծ կոչվող այդ գազամուղն էլ պատկանում է ռուսներին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   496 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ