...

Առաջին «քննությունն» անցավ

Առաջին «քննությունն» անցավ

Հայաստանի արդարադատության նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով 8 հայկական բնակավայրերի վերաբերյալ Ադրբեջանի հավակնություններին, որոնք Բաքուն անվանում է «անկլավներ», ասել է, որ ճիշտ չէ նման ֆորմատով նման հարցերին անդրադառնալը, քանի որ հակառակորդը կարող է օգտվել դրանից:

«ՉԻ». Այ, հազիվ մի խելոք մարդ գտնվեց: Այո, պետք է լուռ մնալ: Ընդ որում, բոլոր ֆորմատներով պետք է լուռ մնալ: Ճիշտ է, երբ հակառակորդն ինչ-որ բաներ է պահանջում, դու լուռ ես մնում, դա սովորաբար ընկալվում է որպես համաձայնության նշան, բայց երբ չես պատասխանում, հակառակորդն ինչ-որ ժամանակ կամուկացի մեջ է ընկնում, թե ինչ անի, ոնց անի, հայերի մտքին ինչ կա:

Բայց որ խոսում եք, Ադրբեջանն անմիջապես իմանում է իր անելիքը, ջոկում է, որ մեր իշխանավորների մտքում ոչ մի միտք էլ չկա: Ահավասիկ, էս վերջերս մի հատ տիկին, շաաատ բարձրաստիճան տիկին Լաչինի միջանցքի ու Ստեփանակերտում միտինգի մասին նենց ստատուս էր գրել, որ ադրբեջանական լրատվամիջոցները օրը երեք անգամ ռեժիմով դա վերահրապարակում էին ու ասում... ըհը, տեսեք, Հայաստանը ինչ լավ դիրքորոշում ունի: 

Այնպես որ, «նոր լռություն, նոր տարածքներ»:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   449 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ