...

Արարատին նայելու համար էլ պետտուրք կսահմանվի

Արարատին նայելու համար էլ պետտուրք կսահմանվի

Պարզվում է՝ Հանրային հեռուստաընկերությունն արդեն իսկ ՀՀ օրհներգի ժամանակ ցուցադրվող կադրերից հեռացրել է Արարատ լեռան պատկերը։ Այդ մասին տեղեկացրել է Արամ Մանուկյանը, որի՝ Անկախության հռչակագրի ընթերցման կադրերն էլ, ի դեպ, օրհներգի վիդեոտարբերակից հեռացրել էին նախկին իշխանությունները։

Զարմանալի մարդիկ են այս քաղաքական գործիչները։ Փոխանակ գոհունակություն հայտնեն, որ Հ1-ը հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն (ներողություն՝ էթնիկ զտումներ) իրականացրած երկրի տարածքից կադրեր չի ցուցադրում՝ դեռ մի բան էլ դժգոհում են։ 

Մինչդեռ հակառակը՝ պետք էր իշխանություններից պահանջել ավելի հետևողական լինել և օրենքով կտրականապես արգելել Երևանում կառուցել այնպիսի «էլիտար շենքեր», որոնց լուսամուտներից կերևա Արարատը։ Չէ՞ որ այդ սարին նայելով՝ ՀՀ պարտաճանաչ հարկատուները, անկախ իրենցից, ենթագիտակցորեն հարևան երկրի նկատմամբ «տարածքային պահանջներ են գեներացնում» և դրանով իսկ վտանգում խաղաղության խաչմերուկի սաստիկ իրատեսական ծրագիրը։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   591 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ