...

Հայկական Վրեմյա

Հայկական Վրեմյա

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է. «Ամերիկացի հարկատուների փողերով հիմնված «Ազատությունը», ռուսաստանցի օլիգարխների և միութենական պետության ջատագովների պաշտպանության շրջանակներում, շարունակում է Հայաստանի վարչապետի կողմից Կտրիճ Ներսիսյանին պարզ հարցեր տալը և դրանցից հետևություններ անելը ներկայացնել որպես «եկեղեցու դեմ արշավ»։ 

Ազատություն ռադիոկայանը գրեթե նույնականանում է 5-րդ ալիքի, Սպուտնիկի, Ռիայի և մնացածի հետ»:

«ՉԻ». Իսկ խոզուկը խըռա՛-խըռա՛,

 Ծիծաղում է վրա-վրա.

-Այս տղան ինձ դո՛ւր է գալիս:

Վահագն Ալեքսանյանը էս հանկարծ թող իր վրա չվերցնի, ուղղակի իր գրածի վրա սա հիշեցինք: 

Խնդալու է, որ Հայաստանի հարկատուների փողերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը սրանք սեփական բոստանն են սարքել, բայց դա թողած, ընկել են այլ երկրների հարկատուների դարդն են լացում: 

Ու ընդհանրապես, ձեզ սպասարկող լրատվամիջոցները վաղուց արդեն տվել-անցել են բոլոր տեսակի «Պրավդաներին» ու «Վրեմյաներին»: Նրանք գոնե քարոզչությունը գրագետ էին իրականացնում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   109 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ