...

Քննարկում՝ Առաջին ալիքում

Քննարկում՝ Առաջին ալիքում

Քանի որ Հայաստանում գաղտնալսելը նորաձև է, մեր խմբագրության տրամադրության տակ է հայտնվել Հանրայինում կայացած` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր թափով քարոզչության ռազմավարության քննարկման որոշ հատվածներ, որոնք ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը։

Խմբագիր - Երեխեք, շեֆի աշխատակազմից մի թեթև դժգոհել են մեր աշխատանքից։ Ասում են՝ civic.am-ից, FreeNews-ից, «Հայկական ժամանակից» հետ ենք մնացել, բացթողումներով ենք լուսաբանում։

Պետրոս Ղազարյան - Այսինքն՝ ի՞նչ պետք ա անենք։ Ամիսը մի երկու անգամ եմ ընդդիմադիրներին հյուր կանչում, էդ է՞լ չանեմ։ Կարո՞ղ ա օրը մեջ Բաբաջանյան Արմանին ու Արամ Զավենիչին կանչեմ։

Խմբագիր - Չէ, ասում են էդ ձևական կողմը կարելի ա պահել։ Մեկ ա, ռոբասերժականների եթերներից հետո շեֆի վարկանիշը բարձրանում ա։ 

Լրագրող - Բա ի՞նչը պետք ա փոխենք։

Խմբագիր - Դե, կարանք էլ չասենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրագրող -  Այսի՞նքն։ Էդ չլինի՞ Քոչարյանը քեզ առել ա։ Պետրոս զանգի․․․

Խմբագիր - Այ տղա, մինչև վերջ լսի։ Քանի որ շեֆն ասել ա, որ ինքն ա Կառավարությունը, իրան կարանք ներկայացնենք որպես կառավարություն։ Օրինակ՝ կարանք ասենք՝ կայացել է ՀՀ կառավարության և խաղաղարար Ալիևի հանդիպումը։

Պետրոս Ղազարյան - Ժողովրդի մոտ կարող ա շփոթ առաջացնի, եթե տենց ասենք։

Մոնտաժող - Կարանք էդ ասելու ընթացքում Կառավարության շենքի նկարը դնենք։ Կամ ավելի լավ բան ասեմ․ նիստերի դահլիճի նկարը դնենք, ու նենց սարքեմ, որ վարչապետից, նախարարներից սկսած մինչև Գլխավոր դատախազ ու Քննչականի նախագահ, բոլորի տեղը շեֆի նկարը լինի։

Պետրոս Ղազարյան - ԿԳՄՍ նախարարի տեղն է՞լ։

Մոնտաժող - Դե, թող խմբագիրն ասի։

Խմբագիր - Պետրոս, Կառավարությունը վարչապետն ա։ Վերջ։ Ստեղ ընտանեկան շահերով չենք զբաղվում։ Ու ընդհանրապես, էլ սրանից հետո որևէ մեկին չտեսնեմ՝ անձնական կամ ընտանեկան հարց փորձի բարձրաձայնի։ Սա Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ա։ Ծառայե՛ք հանրությանը, այսինքն՝ ժողովրդին։

Լռություն է տիրում։

Դե, ժողովուրդ ասելով նկատի ունեմ էն մարդկանց, որոնց շեֆն ա ժողովուրդ համարում։

Լրագրող - Բա տենց ասա։ Ես էլ արդեն մտածում էի տեղափոխվեի civic.am: 

Խմբագիր - Հլը տեսնենք էս Եկեղեցու հարցն ինչ ընթացք ա ստանում, շեֆի աշխատակազմին առաջարկեմ՝ լուրերի ժամանակ  «Վարչապետ-Կաթողիկոսական տեղապահ» ձևակերպումն օգտագործենք։

Լրագրող - Վախ, ինչ սիրուն ա հնչում։ Տիկին Հակոբյանի դուրն էլ հաստատ կգա։

Պետրոս Ղազարյան - Բայց մի բան ասեմ։ Հավատարիմ ստրուկի պես ծառայում ենք։ Դե, հա, ճիշտ ա, ձրի չենք անում, փող ենք ստանում, բայց սենց քարոզչություն, որ մենք ենք անում, երևի Գեբելսն էլ չի կարողացել անի։ Մտածում եմ՝ Նիկոլը որ գնաց, մեր գործն ինչ ա լինելու։

Լրագրող - Պետրոս ջան, դրա մասին մե՛նք պետք ա մտածենք։ Էսքանս հաստատ չենք տեղավորվի Civic-ում, FreeNews-ում, «Հայկական ժամանակում»։ Դու քո գլխի ճարը հաստատ կտեսնես։ Հեչ որ չէ, ՔՊ-ն ընդդիմություն կդառնա, քեզ էլ պատգամավոր կտան, կբզբզաս։

Պետրոսը ժպտում է։

Մեր գաղտնալսող սարքավորումները, իհարկե, զիջում են ԱԱԾ սարքավորումների տեխնիկական մակարդակին, և այդ պատճառով քննարկման մնացյալ հատվածը լսելի չէ։ 

Ուշագրավ է, սակայն, որ ձայնագրության մնացյալ մասում չորս անգամ լսվում է «դոմփել» բառը, վեց անգամ էլ՝ «պարականոն բառապաշար» բառակապակցությունը։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   118 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ