...

Արցախը չի տեղաշարժվելու և վերջ

Արցախը չի տեղաշարժվելու և վերջ

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը հաջորդած Շառլ Միշելի հայտարարությանը, ինչպես նաև պատասխանելով հարցին՝ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մա՞ս, ասել է. «Արցախը գտնվում է այնտեղ, որտեղ միշտ գտնվել է. Արցախը տեղաշարժվե՞լ է: Այսօր Արցախը, երևի, աշխարհի ամենաանկախ պետությունն է՝ մոտակա ևս 3-4 տարին, հետո կտեսնենք»:

«ՉԻ». Հայտնի անեկդոտ կա, չէ՞, որ ասում է՝ աշխարհի ամենաանկախ երկիրը Մոնղոլիան է: Հարցնում են՝ ինչո՞ւ: Որովհետև իրենից ոչինչ կախված չէ:

Անդրանիկ Քոչարյանը երևի դա նկատի ունի, երբ հայտարարում է, թե Արցախը աշխարհի ամենաանկախ երկիրն է: Որից այսօր ոչինչ կախված չէ: 

Բայց կարևորը՝ անկախ է: Ավելին, գտնվում է իր տեղում: Թե չէ լինում են դեպքեր, երբ երկրները վեշերը հավաքում, տեղափոխվում են ավելի տաք ու ապահով մայրցամաքներ: 

3-4 տարի հետո էլ է Արցախը իր տեղում մնալու: Բայց իշխանական պատգամավորը չի ասում՝ իսկ 3-4 տարի հետո իր տեղում մնացած Արցախում հայ բնակչություն մնալո՞ւ է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   420 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ