...

Քուր ջան, մի հատ էս Վեհարանն էլ կշրջափակե՞ս

Քուր ջան, մի հատ էս Վեհարանն էլ կշրջափակե՞ս

Պարզվում է՝ Հայաստան ժամանած ադրբեջանցի փորձագետների խմբում է նաև ոմն «էկոակտիվիստ», որը 2022-ին ակտիվորեն մասնակցել է Արցախի շրջափակմանը։

«ՉԻ»․ Այդ շրջափակման հետևանքով, հիշեցնենք, Արցախում անգամ սովամահության դեպք էր գրանցվել, մի քանի հոգի էլ մահացել էին դեղորայքի ու բուժօգնության բացակայության պատճառով, իսկ ամեն ինչ ավարտվել էր Արցախի ամբողջական օկուպացիայով ու հայաթափմամբ։ Հիմա հարց է ծագում՝ որպես ի՞նչ էին ՀՀ իշխանությունները թույլատրել այդ «էկոակտիվիստի» մուտքը Հայաստան։

Տարբերակներն ընդամենը երկուսն են։ Առաջին՝ նրան հրավիրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի պարգևատրի «Ղարաբաղի ամբողջական հայաթափման և դրանով իսկ՝ Հայաստանի իրական անկախության ձեռքբերման գործում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար»։ Չէ՞ որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, առանց այդ ամենի «Իրական Հայաստանը» չէր կայանա, հետևաբար՝ այդ «էկոակտիվիստը» մեծ ծառայություններ է մատուցել նիկոլական Հայաստանին։

Երկրորդ՝ այդ «էկոակտիվիստին» հրավիրել են Հայաստան, որպեսզի խորհրդատվական ծառայություններ մատուցի, թե ինչպե՞ս ավելի արդյունավետ շրջափակել, օրինակ, Էջմիածնի Մայր տաճարն ու Վեհարանը։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   192 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ