...

Արդյոք ովքե՞ր եք, հեյ

Արդյոք ովքե՞ր եք, հեյ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է. «Մինչև հիմա դուք չեք հասկանում, որ մեր պարտությունը սկսվել է 1994 թվականից, երբ մենք սխալ ձևով գնացինք և սկսեցինք խոսել տարածքի մասին: Փաստացի պարտությունը սկսվել է 1994-ից, երբ Հայաստանը ստորագրել է այդ փաստաթղթի տակ, փոխանակ պահանջեինք, որ միայն Արցախը ստորագրեր։ Երբ Հայաստանը ստորագրեց 1994 թվականի հրադադարի փաստաթղթի տակ, միջազգային հանրությանը հանեց իր դեմ և մեզ կպցրեցին ագրեսորի պիտակ»:

«ՉԻ». Լավ է, չի ասում՝ ճտտցրին ագրեսորի պիտակը: Հետաքրքիր է, թե ո՞ւմ նկատի ունի իմքայլական պատգամավորը: Հայաստանը երբեք ագրեսոր չեն ճանաչել: Մի հատ թող ասի, թե ով և որտեղ է մեզ, այսինքն՝ Հայաստանը, ագրեսոր ճանաչել: Եթե Ադրբեջանին նկատի ունի, հա, բան չասացինք, հա էլ մեզ ագրեսոր էր համարում:

Բայց եթե միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին նկատի ունի, թող ցույց տա մի փաստաթուղթ, որտեղ Հայաստանը ագրեսոր է ճանաչվել: 

Հակոբ Ասլանյանը, էլ չենք ասում նրա աղվամազոտ գործընկերները, երևի չեն տեսել այն կադրերը, որտեղ 1994 թվականին Բիշքեկում ադրբեջանական կողմը չէր ցանկանում կնքել զինադադարի համաձայնագիրը, քանի որ դիմացը Արցախի պատվիրակությունն էր նստած՝ Սամվել Բաբայանի գլխավորությամբ, որպես հակամարտության լիարժեք կողմ: Ադրբեջանցիները ոչ մի կերպ չէին ցանկանում ստորագրել մի փաստաթղթի տակ, որտեղ կլիներ նաև Արցախի ներկայացուցչի ստորագրությունը: Բայց ստորագրեցին: Ու հերթական անգամ Արցախը ճանաչեցին հակամարտության կողմ...

Բայց էս ո՞ւմ ենք ասում: Տանուլ տվածների՞ն, որոնք իրենց ապիկարությունը փորձում են քողարկել անհավանական զառանցանքներով: Արցախում հումանիտար աղետի ֆոնին ֆուտբոլ նայողների՞ն: Սրանց ի՞նչ բացատրես: Բոլորին մեղավոր կհանեն՝ սկսած Տիգրան Մեծից:

Հ.Գ. Մեկը լիներ, հարցներ. բա այդ դեպքում 2020-ի նոյեմբերի 9-ին էդ ի՞նչ էիք ստորագրում: Թողնեիք, թող մենակ Արցախը ստորագրեր:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   809 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ