...

Արի տուն՝ 2-րդ սեզոն. ում համար են բարձրանում անշարժ գույքի գները

Արի տուն՝ 2-րդ սեզոն. ում համար են բարձրանում անշարժ գույքի գները

2010-2021թթ. ՀՀ-ում Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման 6 գործարք՝ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կադաստրի պետական կոմիտեից։ Ըստ հարապարակված տեղեկության՝ 2012-ին Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անձինք 2 բնակարան են գնել, մեկը` նվեր ստացել։ Դրանից հետո 2018-ին է բնակարանի առքուվաճառքի մեկ պայմանագիր կնքվել։ Իսկ, ահա, 2019-ին 2 պայմանագիր է կնքվել։ Վերոհիշյալ 6 անձինք Ադրբեջանի քաղաքացիներ են եղել (ազգությամբ ադրբեջանցիներ են, թե՞ ոչ՝ պարզ չէ)։

Թվականների՛ն ուշադրություն դարձրեք։ 2012 թվական։ Հայաստանում իշխանությունը պատկանում էր Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանի Հայաստան՝ նույնատիպ գործարքներ։ Տարօրինակ բան չկա, խաղաղության դարաշրջանի մեկնարկին հենց այսպիսի բաների էլ պետք է սպասել։ Բայց, փաստորեն այդ դարաշրջանի հիմքերը դրվել են Սերժ Սարգսյանի օրոք, չնայած՝ գործընթացը լատենտ բնույթ է կրել, իսկ հրապարակային մակարդակում Սերժ Սարգսյանն ու նրա թիմը այլ հարաբերությունների օրակարգ են հանրայնացրել։ Ինչո՞ւ՝ իրենք կիմանան։ Իմիջիայլոց՝ չնայած արտագաղթի հսկայական տեմպերին, Հայաստանում անշարժ գույքի գները նույն տեմպով բարձրանում են։ Տնտեսագետները գլուխ են ջարդում՝ հասկանալու այս ֆենոմենը։ Իսկ ֆենոմեն չկա՝ ադրբեջանցիները, թուրքերը, պարսիկները սիրում են Հայաստանն ու ուզում են անպայման գոնե մեկ տուն ունենալ մեր երկրում։ Ընդհանրապես արտասահմանցիների ուշքը գնում է Հայաստանում տուն ունենալու համար։ Տեսնես՝ ինչո՞ւ։ Գուցե ԱԱԾ-ն գործակալական ցանցեր բացահայտելու արանքում օգնի հասկանալ։

Գոհար Վեզիրյան 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2077 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ