...

Առնվազն պիտի մի լավ քոթակեիր Գևորգին ու Ծառուկյանին

Առնվազն պիտի մի լավ քոթակեիր Գևորգին ու Ծառուկյանին

«Թող բոլորը իմանան՝ ռևանշ լինելու է, և մեր Շուշին, Հադրութը, Շուռնուխը, Գանձակը, Նախիջևանը վերադառնալու են»,- Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը:

«ՉԻ». Ափսոս, լրագրողը չի հարցրել՝ ինչպե՞ս են վերադառնալու: «Знаток» տղա է, մի պատասխան կգտներ:

Այ հենց այս տեսակը քանդեց մեր տունը, երբ երկիրը ավերողներն ամենից բարձրը սկսեցին գոռալ Հայ դատի և ծովից ծով Հայաստանի մասին:

Եթե այդքան հայրենասեր տղա ես, ապա առնվազն պետք է 44 օր առաջնագծում եղած լինեիր, իսկ հետո վերադառնալուն պես մի լավ քոթակեիր Գևորգ Պետրոսյանին, որը հայտարարեց, թե ինչո՞ւ գնան և էշ նահատակ լինեն: Գևորգին քոթակելուց հետո պետք է մի երկու քաղցր խոսք էլ Ծառուկյանին ասեիր: Հարցնեիր՝ քանի՞ տարի էր իրեն անհրաժեշտ, որ իր զորքով հասներ Արցախ: Ճիշտ է, հարցից հետո արդեն քեզ կքոթակեին, բայց ազգը կիմանար, որ անտեղի խոսող չես, այլ իսկապես հայրենիքին նվիրված հայորդի ես:

Անգամ դաժան պատերազմը, ողբերգական հետևանքները ոմանց հետ չեն պահում էժան դիվիդենտներ հավաքելու մոլուցքից: Այժմ առաջին դասը, որ պետք է սերտենք, դա այս տեսակի տոտալ մերժումն է: Տեսակ, որ ասկարիդի համառությամբ ներխուժել է քաղաքական դաշտ և ծծում է ժողովրդի արյունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1065 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ