...

Դուք կիմանաք՝ ով է գրել «Ապուշը»

Դուք կիմանաք՝ ով է գրել «Ապուշը»

«Հիշում եք, չէ՞, Իսրայել Օրու թղթի գդալը»:

Հռետորական հարցապնդման հեղինակը ԱԺ պատգամավոր Արման Աբովյանն է:

«ՉԻ». Հիշում ենք, ոնց չենք հիշում: Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչպես Խաչատուր Աբովյանը գրեց հայտնի «Ապուշը» վեպը: Դուք նաև կիմանաք՝ Սարդարապատի ժամանակ թուրքերը քանի միավոր հարբած փիղ ունեին:

Միայն այս «պատմական» փաստի մեջբերումից հետո Աբովյանն ընդմիշտ պետք է որակազրկվի և «Ինչ, երբ, որտեղ» հեռուստախաղին հետևի հեռուստադիտողի կարգավիճակով: Թող ստեղծեն այլընտրանքային հեռուստախաղ, որտեղ ինքը և Ծառուկյանը կհաղթեն բոլորին:

Միայն ԲՀԿ-ական ինտելեկտուալը կարող է 5 բառանոց նախադասության մեջ երկու փաստական սխալ անել: Նախ՝ ոչ թե Իսրայել Օրին, այլ Խրիմյան Հայրիկը: Երկրորդ՝ ոչ թե թղթի գդալ, այլ թղթե շերեփ:

Մյուս կողմից էլ՝ ԲՀԿ-ի համար նորմալ է. այնտեղ պատմությունից անցնում են միայն «Ծառուկյան իշխանական տոհմի անհավանական սխրագործությունները»:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1588 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ