...

Բոմժ, ադրբեջանցի... սա՞ է ձեր քարոզարշավը

Բոմժ, ադրբեջանցի... սա՞ է ձեր քարոզարշավը

ԱԺ ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ այցելել են Հայաստանի մարզեր, որտեղ բնակիչների հետ հանդիպման ժամանակ մի քաղաքացի նրանց ասել է. «Ումի՞ց եք ուզում երկիրը փրկել: Մեր ժողովուրդը ընտրել է պարոն Փաշինյանին»: ԱԺ պատգամավոր Արման Աբովյանն արձագանքել է. «Սալամ: Ադրբեջանի՞ց եք»:

«ՉԻ». Մի ժամանակ առաջ Վազգեն Մանուկյանը Գյումրիում Փաշինյանի կողմնակիցներին վարձու բոմժեր անվանեց, Գագիկ Ծառուկյանը գլխին շան լափ թափեց: Վանեցյանն էլ ներողություն խնդրեց: Իմիջիայլոց, այդ միջադեպից հետո ՀՓՇ-ն սկսեց ճաքեր տալ:

Հիմա Գագիկ Ծառուկյանի համար ռազմադաստիարակչական աշխատանքների գործ է բացվել: Լավ կանի, մի հատ հավեսով բամփի իր կուսակցի գլխին: Այսպե՞ս եք նախընտրական քարոզարշավ անելու: Այդ ո՞վ է ասել, որ ձեզ ամենուրեք ծաղիկներով ու փուչիկներով են դիմավորելու: Մեզ Նիկոլի աջակիցները չեն հետաքրքրում, բայց մեկին բոմժ եք ասում, մյուսին՝ ադրբեջանցի, ուրիշ լեզու չգիտե՞ք:

Այդ դեպքում Արման Աբովյանին խորհուրդ ենք տալիս ադրբեջաներեն լավ սովորել, մարզերում իրեն դա հաճախակի պետք է գալու:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1020 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ