...

Արտառոց ուղեղներ են

Արտառոց ուղեղներ են

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Լաչինի միջանցքը փակելն արտառոց բան չէր, այդպիսի դեպքեր էլի լինելու են»:

«ՉԻ». Դե հա, այս իշխանությունների համար այլևս որևէ արտառոց բան չկա: Ինչ ուզում է լինի, հանգիստ, անվրդով տեսքով նույն բանն են ասում. ի՞նչ է եղել որ: Բան է, պատահել է: 

Պատերազմ ե՞նք պարտվել. դրա ի՞նչն է արտառոց, էնքան պատերազմներ են լինում, մի օր կհաղթես, մի օր կպարտվես:

Հակառակորդը մեր տարա՞ծք է մտել. դրա ի՞նչն է արտառոց, հա էլ մտնելու են: 

Հրապարակի շենքերն ե՞ն ծակծկել. յա, դուք հլը եգիպտական բուրգերը չեք տեսել, 3000 տարի ծակել են: 

Հիմա արժե՞ մի հատ պուճուրիկ ճամփի համար դարդոտվել, նախատոնական տրամադրություններ փչացնել: 

Թարսի պես, այս իշխանություններն էլ արտառոց չեն. նման դժբախտ դեպքեր էլի լինելու են:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   644 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ