...

Ասա, փոշմանեցնենք

Ասա, փոշմանեցնենք

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է. «Հայաստանի ղեկավարությունը, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Երևանն ինքն է որոշել ԼՂ-ի կարգավիճակը»:

«ՉԻ». Ըհը, էս հեչ: Հիմա կտեսնեք, թե Պուտինին ոնց են տեղը դնելու այս խոսքերի համար:

3-րդ մասի քուչում քարոզարշավ անցկացնող Ալեն Սիմոնյանից մեկնաբանություն են խնդրելու, ասելու է՝ ա, դե, ես չեմ պատրաստվում պատասխանել ինչ-որ մի հատ իզգոյ երկրի կակոյ-նիբուծ ղեկավարի:

Գագիկ Մելքոնյանը կասի՝ էդ Պուտինը հանցագործ է, դրան միջազգային Հաագան ռոզիսկ է տվել, դրա համար էլ ուզում ա Հայաստանը կործանի, այ տենց պրովոկացիոն բաներ է ասում:

Վահագն Ալեքսանյանը, պարզ է, բան չի պատասխանի, պարզապես կշեյրի «Մայր Քայլաստան» ֆեյսբուքյան էջում հրապարակված «Who is Mr. Putin» հետաքննական հոդվածը, որը Պուտինի կոռուպցիոն անցյալի, ներկայի ու ապագայի մասին կլինի: 

Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին կհիշեցնի Ալմա-Աթայի հռչակագիրն ու կհայտարարի, որ ՀԱՊԿ-ն իրեն սպառել է: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ