...

Չարի ու լաչառի վերջը

Չարի ու լաչառի վերջը

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից, հայտարարել էր. «Մենք քանիցս այդ մասին խոսել ենք. եթե դա խոսելաոճ է, որով լոբբինգ է արվում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը, ապա պետք է հասկանալ խոսքերի մանիպուլյացիայի ողջ վտանգը։ Նույնիսկ հասկանալի չէ, թե ինչպես է ՀԱՊԿ-ը դուրս գալու Հայաստանից»։ 

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Մարիա Զախարովային. «Նույնիսկ Ռուսաստանի նման հարգելի և բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչը իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես»:

«ՉԻ». Հիմա վերջը այս ժամանակաշրջանը ո՞նց է կոչվելու: Պատմության գրքերում ինչպե՞ս է որակվելու ներկայիս պետությունը:

Կա տեսակետ, որ սա լակոտակրատիա է, ու սրա համար հիմքեր կան: 

Բայց մեզ թվում է, որ հիմա Հայաստանում հաստատվել է լաչառապետություն: Կամ լաչառապետական համակարգ: Մենակ լաչառությամբ են հարաբերվում թե՛ ներքին քաղաքականությունում, թե՛ արտաքին: Որտեղ ով ինչ խոսի, պատասխան ասելիք չունենալու փոխարեն «խոդի» են տալիս լաչառությունը:

Նիկոլ Փաշինյանը, օրինակ, հիմա կամ միայն խոսում է նոր զիջումների, կորուստների մասին, կամ էլ երբ ասելիքը վերջանում է, իր հիմնական զենքն է կիրառում՝ լաչառությունը: Դիվանագիտական լեզվին չի տիրապետում, չնայած՝ էդ ո՞ր լեզվին է տիրապետում, արդյունքում Հայաստանը թաթախված է այնպիսի կեղտի մեջ, որ մեզ այլևս ոչ ոք լուրջ չի ընդունում:

Այդպես էլ ասում են՝ արա, ախպոր պես, էդ լաչառների հետ գլուխ մի դրեք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   516 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ