...

Աշոտյանն էլ հույս տվեց

Աշոտյանն էլ հույս տվեց

«Ես վստահ եմ, որ իշխանափոխություն Հայաստանում լինելու է փողոցային պայքարի միջոցով: Ընտրություններով Հայաստանում իշխանափոխություն չի լինի սրա օրոք: Մենք տեսնում ենք՝ ՏԻՄ-երում ինչ է կատարվել: Ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, բայց զոռբայությամբ, ոստիկանության գրպանային գործադրմամբ փորձում են մանդատը տալ իշխանություններին: Հետևաբար, ընտրությունների վրա հույս դնել պետք չէ: Խորհրդարանը կարող է ունենալ իր ընդդիմադիր հատվածով շատ կարևոր դերակատարություն, լինել կայծը, լինել բարձրախոսը փողոցային ընդդիմադիր պայքարի»,- այսօր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Տարվա վերջին օրը բոլորը սկսել են հույս տալ ժողովրդին։ Խորհրդարանական ընդդիմության կայծ լինելու մասին խոսակցությունը չափազանցություն է։ Որովհետև խորհրդարանական ընդդիմությունը անցնող տարում նախընտրեց միայն մերթընդմերթ ծեծ ուտել ԱԺ-ում, անիմաստ ղժղժալ, վերջում էլ պարգևատրվել ԱԺ ղեկավարության կողմից։ Ինչ վերաբերում է փողոցային պայքարին, ապա դրա ռեսուրսը ոչ ՀՀԿ-ն և ոչ էլ Ռոբերտ Քոչարյանը չունեն։ Այ, հենց սկսեն սա միմյանց խոստովանել, գուցե հնարավորություն ունենան ավելացնել իրենց էլեկտորատը։ Ոչ ավելին։ Ինչ վերաբերում է դիրքորոշմանը, որ ընտրություններով Նիկոլ Փաշինյանի օրոք իշխանափոխություն չի լինի, ապա համաձայն ենք։ Հայաստանում երբեք ընտրություններով իշխանափոխություն չի եղել։ Ինչո՞ւ՝ Աշոտյանը բոլորից լավ կիմանա։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1853 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ