...

Աշխարհ սարսափ հայու ահը, Իշխոն բացեց ճանապարհը․․․

Աշխարհ սարսափ հայու ահը, Իշխոն բացեց ճանապարհը․․․

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել է, թե իրենք ինչ քայլեր են ձեռնարկում Լաչինի միջանցքը փակելու սադրիչ քայլին հակազդելու ուղղությամբ։ Ըստ նրա՝ «առաջիկայում հրատապ են հետևյալ գործողությունները»․ 

1․ Բողոքի ակցիաներ՝ տարբեր երկրներում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների առջև,

2․ Բողոքի ակցիաներ՝ Հայաստանում միջազգային ներկայացուցչությունների մոտ,

3․ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ և Ադրբեջանի ցեղասպան գործողությունները դատապարտող հայտարարության ընդունում։

Մեր տեղեկությունների համաձայն՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հուժկու գործողությունների ճանապարհային քարտեզին կից նաև անհրաժեշտ «նյութատեխնիկական գործիքակազմի» ցուցակ է ներկայացրել։ Այն է՝

1․ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներ- 120 հատ,

2․ Կրակայրիչներ- 120 հատ,

3․ Premium կարգի բեզին և (կամ) եվրոդիզել- 60 լիտր,

4․ Աշխատավարձ և գործուղման ծախսեր- 12 մլն ԱՄՆ դոլար,

5․ Այլ ծախսեր- 52,8 մլն ԱՄՆ դոլար։

Վստահ ենք՝ աշխարհասփյուռ հայությունն ամեն ինչ կանի Իշխան Սաղաթելյանի ծրագիրը կյանքի կոչելու համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2508 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ