...

Աշխարհաքաղաքական բախումներ ՀՀ ԱԺ-ում

Աշխարհաքաղաքական բախումներ ՀՀ ԱԺ-ում

Հետաքրքիր մարդիկ են էս դաշնակները։ Փոխանակ Լաչինի միջանցքը բացեն՝ Վլադիմիր Վարդանյանի ունքն են բացում։ Իշխանություններն էլ են հետաքրքիր։ Փոխանակ առաջնորդվեն «էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ»՝ ոստիկանություն են կանչում ու բերման ենթարկում ունքաբաց դաշնակին։ Իսկ ո՞ւր մնաց անմեղության կանխավարկածը, գուցե մարդն ընդամենը սխալ էր հասկացել «երեսփոխան» բառի իմաստը ու փորձել էր ընդամենը դիմացինի երեսը մի քիչ փոխել․․․ 

Չնայած՝ քաղաքական անհեռատեսությունն ամեն դեպքում ակնհայտ է։ Ով-ով, բայց «Հայաստան» դաշինքի պատգամավորը պիտի լավ իմանար, որ հայոց խորհրդարանում Վլադիմիր անունով մարդկանց վրա հարձակվելու մենաշնորհը ՔՊ-ինն է։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3858 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ