...

Տանը մարդ չկա

Տանը մարդ չկա

Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը հարց է ուղղել Հայկ Կոնջորյանին. «Մեր ընդդիմությունը հայտարարեց, որ գնում է ժամը 16։00-ին Կառավարության դիմաց ցույց անելու, ուզում եմ հարց տամ, էլի. կարող ա՞ ես եմ ինչ-որ բան մոռացել, մեր կառավարությունն է փակե՞լ Լաչինի միջանցքը, իմաստը որն ա՞»:

«ՉԻ». Իսկականից, էլի: Իմաստը ո՞րն ա: Որպես կանոն, Կառավարության դեմ ցույց են անում՝ բողոքելով իշխանություններից, կամ ինչ-որ պահանջներ ներկայացնելով իշխանություններին:

Բայց եթե մենք իշխանություն չունենք, ի՞նչ իմաստ ունի Կառավարության շենքի առջև բողոքի ցույց անել: Վլադիմիր Վարդանյանը դա է ասում: Ասում է՝ մենք չկանք, մենք ընդհանրապես կապ չունենք ոչ մի բանի հետ: Ով որ Լաչինը փակել է, գնացեք, նրա դեմ էլ ցույց արեք: Բաքու գնացեք, կամ գոնե՝ Շուշի: Բայց չմոռանաք. սկզբից հանրահավաք անցկացնելու թույլտվություն ստացեք:

 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   443 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ