...

Աստղերը հուշում են. Անդրանիկ Քոչարյան

Աստղերը հուշում են. Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյան. կենդանակերպի նշանը՝ մարտնչող բեղլու:

Շաբաթվա ընթացքում կհավատաք, որ եկել է ձեր հերթական աստեղային ժամը:

Երկուշաբթի կկազմեք կառավարության ձեր կաբինետի կազմը և կուղարկեք բոլոր շահագրգիռ կողմերին:

Երեքշաբթի տրամադրության անկում, դեպրեսիա: Շահագրգիռ օֆիսներից և ոչ մեկից չեք ստանա պատասխան՝ համագործակցության շահագրգռվածության մասին:

Չորեքշաբթի հանդես կգաք նոր նախաձեռնությամբ: Պետք է ստեղծվի ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կստուգի պաշտպանության նախարարի հագուստի նախասիրություններն ու ճաշակը:

Հինգշաբթի մասնագիտական խորը վերլուծության կարժանացնեք ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի խառը ֆենը:

Ուրբաթ առավոտյան կողջունեք Նիկոլ Փաշինյանի ՍՈՒ 30-ՍՄ ինքնաթիռներ գնելու փաստը, իսկ երեկոյան «կքլնգեք» Դավիթ Տոնոյանի ՍՈՒ 30-ՍՄ ինքնաթիռներ գնելու գործարքը:

Շաբաթ-կիրակի անցկացրեք ՊՆ շենքի մատույցներում, մեկ էլ տեսար հարձակումով կստացվի գրավել նախարարի աշխատասենյակը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   893 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ