...

Աստղերը հուշում են. Անդրանիկ Քոչարյան

Աստղերը հուշում են. Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյան. Կենդանակերպի նշանը՝ Իշաբեղլու

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը կլինի խրոխտ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ 2016-ի ապրիլյան պատերազմի համեմատ, հիմա 200-300 մետր տարածք զիջելու համար ոչ մի զոհ չենք տվել:

Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ ադրբեջանցիները հայերեն չեն հասկանում, դրա համար էլ ինչքան բացատրում ենք, որ հետ գնան, չեն գնում:

Չորեքշաբթի պարտքով Վահե Հակոբյանից ուղղաթիռ կուզեք՝ Գորիս հասնելու համար:

Հինգշաբթի մուննաթ կգաք լրագրողի վրա, որ նրա զավակները մինչև հիմա բանակ չեն գնացել ու գերադասում են մանկապարտեզում մնալ:

Ուրբաթ օրը պաշտոնապես կդիմեք Էմանուել Մակրոնին, որ վերջինս պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին, որ այնտեղ Հայաստանի զանգերին պատասխանեն:

Շաբաթ և կիրակի թարազուի բերեք ապրիլյան հանձաժողովի վերջնական զեկույցը. վերջում ավելացրեք, որ սաղ նախկիններն են մեղավոր:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   778 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ