...

Աստղերը հուշում են. Անդրանիկ Թևանյան

Աստղերը հուշում են. Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյան. Կենդանակերպի նշանը՝ Յոթոտնուկ

Այս շաբաթը հագեցած կլինի իրարամերժ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կդատապարտեք Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ ՀԱՊԿ զորքերը Ղազախստան ուղարկելու վերաբերյալ. երեկոյան ձեզ կզանգահարի ձեր առաջնորդը:

Երեքշաբթի օրը կողջունեք ՀԱՊԿ զորքերը Ղազախստան ուղարկելու վերաբերյալ որոշումը, բայց ձեռի հետ կդատապարտեք Ալեն Սիմոնյանին՝ մեքենան Խաչատուր Սուքիասյանի մոտ ապահովագրելու համար:

Չորեքշաբթի օրը մուննաթ կգաք Նազարբաևի վրա, որ իշխանությունը հավերժացնելու համար չի խորհրդակցել Ռոբերտ Քոչարյանի հետ:

Հինգշաբթի օրը պաշտոնական զարմանք կհայտնեք, որ Ղազախստանում այդքան քրեածին տարրեր ու ավազակներ կան, իսկ ղազախ իշխանությունները դրսից են մարդ կանչում:

Ուրբաթ օրը կհրապարակեք «Թաթար-մոնղոլական համակարգի առավելությունները ժողովրդի դեմ պայքարում» ուղեցույցը: 

Շաբաթ-կիրակի օրերին զբաղվեք թուրք-մուրք գործակալների փնտրտուքներով. բայց ձեր խմբակցությունից հեռու մնացեք:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3110 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ