...

Աստղերը հուշում են. Արամ Գաբրիելյանով

Աստղերը հուշում են. Արամ Գաբրիելյանով

Արամ Գաբրիելյանով. Կենդանակերպի նշանը՝ Կրեմլի Դոգ

Շաբաթը կանցնի այնպես, ինչպես անցել է վերջին երեք ամիսներին: Ռուսաստանը կհանգստանա ձեզանից, Հայաստանը՝ կշարունակի հոգնել:

Երկուշաբթի հրատապ ինֆորմացիա կհայտնեք՝ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին հրաժարական է տվել:

Երեքշաբթի կներկայացնեք խիստ էքսկլյուզիվ տեղեկատվություն: Նիկոլ Փաշինյանը անձամբ հարբեցնում է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք չկարողանան իրականացնել իրենց վրա դրված գործառույթները:

Չորեքշաբթի ձեզ պատկանող Lifenews լրատվականը կներկայացնի խիստ հավաստի աղբյուրների վրա հիմնված տեղեկատվություն՝ Փաշինյանը արդեն երկու տարի է, ինչ նախընտրում է «Աղդամ» մակնիշի կոնյակ, իսկ վրացական լիմոնը փոխարինել է Թուրքիայից բերված լիմոնով:

Հինգշաբթի հիանալի օր է սպասվում: Երևանից տեղ կհասնի ոչ միայն ֆինանսական օգնությունը, այլ նաև մի քանի արկղ կոնյակը: Վիկտոր Սողոմոնյանը դրանք հատուկ սիրով է ընտրել:

Ուրբաթ կբողոքեք Սոլովյովի ոչ բարեխիղճ մրցակցությունից: Կպահանջեք, որ հայկական մեդիա տիրույթից հեռացնեն վարձկաններին: Ազգությամբ ոչ հայերը իրավունք չունեն մասնակցելու մեդիա տեռորին:

Շաբաթ և կիրակի անցկացրեք տանը: Կրկնում ենք՝ տանը և ոչ թե Փաշինյանի տանը: Անգամ մեդիա ահաբեկիչներին է երբեմն հանգիստ անհրաժեշտ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   934 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ