...

Աստղերը հուշում են. Բագրատ Եսայան

Աստղերը հուշում են. Բագրատ Եսայան

Բագրատ Եսայան. Կենդանակերպի նշանը՝ Սկաուտինա

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի սկզբունքային իրադարձություններով:

Երկուշաբթի օրը լույս կտեսնի Ալեքսանդրապոլի կապիտուլյացիային նվիրված ձեր էսսեն. «100 տարվա անմեղություն»:

Երեքշաբթի օրը իշխանությունը վերցնելու առթիվ կողջունեք «Թալիբան» շարժմանը և համագործակցության կոչ կանեք: 

Չորեքշաբթի օրը կմասնակցեք «Նաիրի» ռոմանտիկ ռազմահայրենասիրական ջոկատի ընդհատակյա շնորհանդեսին:

Հինգշաբթի օրը կհայտարարեք, որ քաղաքականությունը զենքի հնարավորի արվեստն է:

Ուրբաթ օրը ԱԱԾ-ում բաց դռների օր է. հանդիպում հին ընկերների հետ, հաճելի հուշեր, բարձր տրամադրություն: 

Շաբաթ և կիրակի օրերին մեկնեք Աֆղանստան. ռեստարտ արեք ձեր կենսագրությունը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   863 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ